Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Միջազգային հանրությունը անուժ տեսք ունի, երբ դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, իսկ ինքը ձեռնպահ է մնում կոնկրետ գործողություններից»

«Միջազգային հանրությունը անուժ տեսք ունի, երբ դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, իսկ ինքը ձեռնպահ է մնում կոնկրետ գործողություններից»
04.03.2014 | 19:13

The Independent-ը գրում է. «Ռուսաստանի և շրջակա երկրների հետ Եվրասիական միության ստեղծման Պուտինի ամբիցիաները նախկին ԽՍՀՄ-ի հզորությունը վերադարձնելու փորձ է: Բայց որպեսզի նոր միությունը կայանա, այնտեղ պետք է լինի Ուկրաինան: Իսկ որքան Ուկրաինան մերձենում է Եվրոպային, այնքան նվազում է դրա հավանականությունը»:

Բրիտանական թերթերը նշում են, որ Արևմուտքը դեռ շատ թույլ դիրքորոշում ունի Ուկրաինայի վերաբերյալ՝ Պուտինին իր ծրագրերը իրականացնելու լավ հնարավորություններ տալով: «Միջազգային հանրությունը անուժ տեսք ունի, երբ դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, իսկ ինքը ձեռնպահ է մնում կոնկրետ գործողություններից»,- գրում է The Independent-ը:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ